Nino Katamadze & Insight at Kami
Նինո Կատամաձե: Վրացի երգչուհի, ով հայտնի է ամբողջ աշխարհում: Երգչուհի, ում երաժշտությունն ընկալելու ու սիրելու համար պարտադիր չէ տիրապետել վրացերենին:
Երգելու նրա ոճի, նրա արվեստի նկատմամաբ հետաքրքրությունն աճում է տարեցտարի, և այսօր Նինոն այն բացառիկ կատարողներից է, ով մշտապես փայլում է իր երաժշտական հնարամտությամբ:
Եվ ահա Երևանի տոնի կապակցությամբ Նինո Կատամաձեն ու Insight խումբը այցելելու են մեզ և առաջին համերգը ունենալու են KAMI Music Club-ում:
Ջազ, բլյուզ ու world music-ի միքսեր, լավ տրամադրություն ու աննկարագրելի, յուրահատուկ մթնոլորտ քաղաքի լավագույն ակումբում՝ Սեպտեմբերի 28-ին:
Տոմսի արժեքը՝ 15.000, 20.000, 25.000դրամ