Ոչ վերբալ հաղորդակցությունը գործնական հարաբերություններում
Սեպտեմների 5-ին, ժամը 19։00-ին, հրավիրում ենք «Ոչ վերբալ հաղորդակցությունը գործնական հարաբերություններում» սեմինարին։
Դասընթացը նախատեսված է բոլորի համար, ովքեր հաղորդակցվում են կազմակերպության տարբեր օղակներում՝ օգնելու նրանց հաղորդակցվել ավելի հեշտ ու արդյունավետ, հասկանալու դիմացինի իրական վերաբերմունքն իրավիճակի նկատմամբ և իրականացնելու հաջող բանակցություններ ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ գործընկեր կազմակերպությունների հետ:
Հանդիպումը կվարի ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ, հոգեբան Արշալույս Մուշկամբարյանը: Հանդիպման ընթացքում մասնագետը մեզ կծանոթացնի ոչ վերբալ հաղորդակցության տարրերի հետ, որոնք իրականում ավելին են, քան դուք կարծում եք, ինչպես նաև կսովորեցնի, թե ինչպես հասկանալ մարդուն հետևեոլվ այդ ամենին:
Արշալույս Մուշկամբարյանը զբաղվում է ոչ վերբալ հաղորդակցությամբ ավելի, քան տաս տարի, ունի գիտական հոդվածներ, տպագրվում է ամսագրերում և վարել է բազմաթիվ թրեյնինգներ և սեմինարներ արտերկրում և Հայաստանում: «Դե խաբիր ինձ» հաղորդաշարի հեղինակն է:
Մուտքը՝ 2000 դրամ (նեռարյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)։