Համակարգված բիզնես՝ CRM-ի միջոցով
Եթե ունեք բիզնես եւ հաճախորդների բազա, բայց #Excel-ի անվերջ ֆայլերում ձեր ինֆորմացիան անհետանում է, եթե ունեք սոցիալական կայքերում էջեր կամ ստանում եք շատ զանգեր, եթե շփվում եք հաճախորդների ու գործընկերների հետ եւ կարեւորում եք ինֆորմացիայի պահպանումը, ուրեմն այս հանդիպումը, վստահաբար, արդյունավետ կլինի ձեր բիզնեսի համար։
CRM-ը հաջորդական քայլերի համակարգ է, որը հնարավորություն է տալիս.
◾ Պահպանել հաճախորդների մասին ինֆորմացիան,
◾ Սիստեմավորված շփվել հաճախորդների հետ,
◾ Ունենալ բոլոր հեռախոսազրույցների ձայնագրությունները եւ պահպանել դրանք անվտանգ տիրույթում,
◾ Կապել ձեր վաճառքի բոլոր գործիքները մեկ համակարգի հետ (Webpage, Facebook, instagram, Viber, Whatsapp եւ այլն),
◾ Ցանկացած պահի ձեռքի տակ ունենալ հաշվետվություն թիմի կամ անհատների կատարված աշխատանքի մասին,
◾ Չմոռանալ ոչ մի հանդիպում, բաց չթողնել ոչ մի զանգ եւ այլն։
CRM համակարգն օգնում է բիզնեսին աշխատել համակարգված, զարգանալ եւ մեծանալ ամենաքիչը 3 անգամ։ Եւ ուրեմն, Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ում կպարզենք թեմատիկ բոլոր հնարամտություններն ու մանրամասները։
Սեմինարը կվարի B2B development-ի հիմնադիր-տնօրեն՝ Դավիթ Օվոյանը:
Մուտքավճար՝ 1500 դրամ (ներառյալ սուրճի, թեյի, քաղցրավենիքի հյուրասիրություն)
