Կինո
Լեո Կարաքս․ «Սրբազան Շարժիչներ» (դիտում-քննարկում)
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, #Loft-ի «Դիտանկյուն» ակումբի շրջանակներում դիտելու ենք ռեժիսոր Լեո Կարաքսի «Սրբազան Շարժիչներ» ֆիլմը։
Մի քանի ժամ առեղծվածային Պրն․ Օսկարի կյանքից, ով տեղափոխվում է մեկ կյանքից մյուսը։ Մարդ ով և՛ արդյունաբերության ղեկավար է, և՛ մուրացկան, և՛ մարդասպան․․․ Նա կարծես կերպարանափոխվում է մեկ անձից մյուսը և միայն Սելինեն՝ Օսկարի շիկահեր վարորդն է, ով ուղեկցում է նրան ողջ Փարիզով մեկ։
Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն
Մուտքավճարը՝ Loft-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ թեյ-սուրճ-քաղցրավենիք)
