Այլ
Դանիել Երաժիշտի հետ | With Daniel Yerazhisht
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող ծրագրի հերթական հանդիպումը:
Միջոցառումը կրում է «Հրավեր լոտոսի երկիր» խորագիրը:
Հանդիպմանը կներկայացվի և կմեկնաբանվի Սիրիլ Սքոտի «Լոտոսի երկրում» պիեսը հեղինակի և այլ երաժիշտների կատարմամբ:
«Դանիել Երաժիշտի հետ» հանդիպումների բովանդակությունը, օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով:
Մուտքն ազատ է:
