Թատրոն
Հեքիաթերեն․ Մանկական ինտերակտիվ ներկայացում. «Ոսկե ձկնիկը»
-Մե՜կ, երկու՜․․․
Ծերունին երկու անգավ ծովը նետեց իր ուռկանը և ոչինչ որսաց:
Բայց չհուսահատվեց, քանի որ վստահ էր, որ փոքրիկները շուտով կգան ու կօգնեն իրեն։
Ի՞նչ իմանար մեր միամիտ ու բարի ծերուկը, որ ծովի ալիքները իր մոտ ոսկե ձկնիկ կբերեն։
Ձկնիկը ծերունուն մե՜ծ հիացմունք պատճառեց, իսկ նրա ծեր կնոջ մեջ արթնացրեց ագահությունը։
Բայց մեր բարի ծերուկը լսել է, որ հնարամիտ փոքրիկները բոլոր հեքիաթների ամենաբարդ իրավիճակներում մի ելք գտնում են․․․
Այժմ նա հույս ունի, որ իր հետ էլ կընկերանան նրանք ու ագահ պառավին ճիշտ ճանապարհը ցույց կտան․․․
Արի այս անգամ հեքիաթերեն հյուսենք «Ոսկե ձկնիկի» պատմությունը...
Մանկական այս ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկանների համար:
Մեկ անձի մասնակցությունն արժե 1000 դրամ։
