Այլ
Գործում ենք գինու շուրջ Տոտիկի հետ /Knitting and Wine with Totik
Սիրում ես գործել, բայց դեռ մտածում ես, որ միայն տատիկներն եմ գործու՞մ։
Սիրում ես գործել, բայց լավ չես հիշում կամ կարողանու՞մ։
Սիրում ես գործել, բայց առանց ընկերների անհավես կլինե՞ս։
ԷՕՆը վերսկսում է ուրբաթ երեկոյան գինի խմելու ու գործելու ավանդույթը։ Այս անգամ Էօնում գործելու ենք Տոտիկ ձեռագործների ակումբի հետ։ Հանդիպում ենք սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին։
Բաց մի՛ թողեք ձեր առօրյայում ևս մեկ հետաքրքիր ավանդույթ ստեղծելու հնարավորությունը։
Մուտքը՝ 1500 դրամ (եթե բերելու եք ձեր թելերը) և 2500 դրամ (եթե օգտվելու եք ԷՕՆի և Տոտիկի թելերից)։ Գինը նեռարում է ԷՕՆի հյուրասիրությունը` թեյ, սուրճ, քաղցրավենիք և գինի։
