«Կարոս խաչ» վիպերգ. «Ոստան» ավանդական երգի-պարի համույթ
Նվիրվում է ՀՀ անկախության տոնին
Սեպտեմբերի 20-ին՝ 15:30-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում «Ոստան» ավանդական երգի-պարի համույթը կկատարի «Կարոս խաչ» վիպերգը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Աբելյան-Բադալյան):
Մուտքն ազատ է:
«Կարոս խաչ» վիպական երգը հայ բանահյուսության հրատարակված ժառանգության մեջ հայտնի է մի քանի տարբերակներով։ Վիպերգի որոշ տարբերակներ տարածված են եղել Մշո ազգագրական շրջանում, մի մասն էլ՝ Մոկքում և Վասպուրականում։
Հոտաղները դաշտում բույսից խաչ են շինում, երկրպագում այն։ Խաչն օժտվում է գերբնական շնորհքով, թռչում գնում կարոսի (քարաուզ, նեխուր) ածուի մեջ, որից էլ ստանում է իր վիպական անունը։
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)