«Փոթորիկ» /Վրաստան
Մուվմենթ թատրոնը հրաշքներով լի մի վայր է, որտեղ պատմությունները ներկայացվում են շարժումների և երաժշտության միջոցով: Արդյունքում ստացվում է դրամայի, մնջախաղի, շարժման և ֆիզիկական թատրոնի, բալետի, մարտարվեստի, կրկեսի, ֆոլկլորի, ժամանակակից և կենդանի երաժշտության, միլոնգո տանգո և ջազ երեկոների, կատակերգության, խաբկանքի, էքստրեմալ շոուի, բացօթյա և փակ ներկայացումների մի խառնուրդ:
Պրոսպերոն Միլանի օրինական դուքսն է: Բայց երբ Պրոսպերոյի եղբայր Անտոնիոն զավթում է գահը, նա հազիվ է փրկվում մահից: Դուքսը իր դստեր՝ Միրանդայի հետ հայտնվում է մի ամայի կղզում: Կղզում բնակվում է ուրվական Արիելը և անհրապույր ստրուկ Կալիբան: Պրոսպերոն սովորում է հմայություններ անել և օգտագործում է իր հնարքները Միրանդային պաշտպանելու համար:Մի օր Նեապոլի արքա Ալոնսոյի նավը փոթորիկի մեջ է ընկնում և նավաբեկությունից խուսափել չի հաջողվում: Միջադեպից հետո Անտոնիոն, Ալոնսոն, Նեապոլի արքայազն Ֆերդինանդը և Տրինկուլոն հայտնվում են հենց այն կղզում, որտեղ Պրոսպերոն և Միրանդան են ապրում:
Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոն
