Քաղցրավենիքի փառատոն
Բարև, մայրի´կը» և «Խաղաղության Քաղաք» բարեգործական ՀԿ հրավիրում է Ձեզ մասնակցելու մեր քաղաքի ամենաուրախ և ամենագունեղ փառատոնին, որը ոչ մի երեխա վստահ ենք բաց չի թողնի: Փոքրիկների համար կլինեն խաղեր, շոուներ և ամենաուրախ հերոսները կայցելեն օրվա տարբեր ժամերին: Միջոցառումը բաց է բոլորի համար: Միջոցառումը բարեգործական բնույթ է կրում և տաղավարների վարձակալությունից ստացված հասույթը կծառայի «Խաղաղության Քաղաք» բարեգործական ՀԿ ծրագրերի համար: «Խաղաղության քաղաքը» ունի համանուն հաղորդաշար, որի նպատակն է իրականացնել լուրջ առողջական խնդիրներ ունեցող երեխաների երազանքները:
Սիրով սպասում ենք Հյուսիսային պողոտայում հունիսի 22–ին` ժամը 11.00-22.00: