Համերգ նվիրված դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին
Հուլիսի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ նվիրված հանրահայտ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին։
Շուրջ 20 տարի Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, իսկ 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։
Յուրի Դավթյանը ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Դիրիժորը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում՝ այդ թվում Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Իսպանիայում:
Ծրագիր
Արտեմի Այվազյան՝ Սյուիտ դաշնամուրի և նվագախմբի համար
Մենակատար՝ Նունե Արզումանյան (դաշնամուր)
Դիրիժոր՝ Յուրի Դավթյան
Արամ Խաչատրյան՝ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Յան Սիբելյուս՝ Հումորեսկ թիվ 5 ջութակի և նվագախմբի համար, երկ 89c
Մենակատար՝ Հայկ Դավթյան (ջութակ)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Պիետրո Մասկանի՝ Ինտերմեցո ՙԳեղջկական պատիվ՚ օպերայից
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Յոհան Շտրաուս որդի ՝ ՙՉղջիկը՚ օպերետի նախերգանք
Դիրիժոր՝ Հայկ Դավթյան
Էռնեստո դե Կուրտիս՝ Նեապոլիտանական երգ “Tu ca nun chiagne”
Մենակատար՝ Արսեն Գևորգյան (բարիտոն)
Դիրիժոր՝ Հայկ Դավթյան
Գեորգի Սվիրիդով՝ Ռոմանս ՙՁյունահողմ՚ սյուիտից
Դիրիժոր՝ Նիկոլայ Պողոսյան
Կամիլ Սեն-Սանս՝ Դալիլայի արիան ՙՍամսոն և Դալիլա՚ օպերայից
Մենակատար՝ Քրիստինե Սահակյան (մեցո-սոպրանո)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Իմրե Էմմերիխ Կալման՝ Բոնիի և Ստասիի զուգերգը ՙՍիլվա՚ օպերետից
Մենակատարներ՝ Նունե Գրիգորյան (սոպրանո)
Գևորգ Դավթյան (տենոր)
Դիրիժոր՝ Յուրի Դավթյան
Ալեքսանդր Սպենդիարյան՝ Պարսկական քայլերգ «Ալմաստ» օպերայից
Դիրիժոր՝ Յուրի Դավթյան
Տոմսերի արժեքը՝ 3.000 -10.000 ՀՀ դրամ:
On July 3, a concert dedicated to the 90th anniversary of the famous Armenian conductor Yuri Davtyan will take place at Aram Khachaturian Concert Hall.
Yuri Davtyan has been the principal conductor of Yerevan Opera and Ballet Theater for over 20 years, and in 1966-1968 and 1992-1994 he was the principal conductor of the Armenian State Television and Radio Council Symphony Orchestra.
Yuri Davtyan has conducted numerous USSR orchestras; USSR State Orchestra, Moscow's Bolshoi and Marininsky Theaters, and many others. Yuri Davtyan has performed in many countries over the world including Romania, Hungary, France, USA and Spain.
Ticket price:3000-10000AMD