Anton Bruckner - Symphony No.4
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի փակման համերգը հնարավորություն է ընձեռելու վայելելու դասական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը:
Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, առաջին անգամ կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան:
Անտոն Բրուքներն այն կոմոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծագործական կյանքի մայրամուտին: Երգահանի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։
Տոմսերի արժեքը՝ 3.000 -10.000 ՀՀ դրամ: