Dine sky Yerevan
Ընթրիք՝ երկնքում. հանրահայտ «ճախրող» ռեստորանն այժմ Հայաստանում։
Այս ռեստորանը հայտնի է իր անսովոր բնույթով, որը ցանկացած այցելուի կպարգև անմոռանալի ադրենալին: Dine Sky ռեստորանը համարվում է իսկական հրաշք էքստրիմի սիրահարների համար:
Շեֆ խոհարարը անձամբ ձեր համար կպատրաստի ընթրիք , և դուք այդ ժամանակ կգտնվեք պտտվող աթոռներին` 55 մետր բարձրության վրա: Դա արված է նրա համար, որ հաճախորդները կարողանան տեսնել հիասքանչ տեսարանը, որը բացվում է DineSky ռեստորանից, ինչպես նաև զգալ ադրենալինի մեծ չափաբաժին:
«Ամենագեղեցիկ ընթրիքը, որ դուք երբևէ կունենաք»:
Դայն Սքայ ռեստորանում գործում են հետևյալ փաթեթները՝ 15:00-16:00, 17:00-18:00,
արժեքը 5500 դրամ (1 անձի համար): Արժեքը իր մեջ ներառում է bite box և մեկ
բաժակ հյութ: Վերելի տևողությունը՝ 1 ժամ:
19:00-20:30, 21:30-23:00, արժեքը 11000 դրամ (1 անձի համար): Արժեքը իր մեջ
ներառում է 1 տաք ուտեստ, 1 աղանդեր մեր կերակրացանկից, 1 բաժակ հյութ և 1
գավաթ գինի: Արժեքներին գումարվում է 10% սպասրկման վճար: