Yerevan Music Night
Միջոցառումը կազմակերպվում է KAMI Music Club-ի կողմից և «Երևանի Գինու Օրեր»-ի կազմակերպիչ ԷվենտՏուրա ընկերության հետ համատեղ։
Արդեն 6-րդ տարին է ինչ միասին նշելու ենք ավանդույթ դարձած ամենամյա ամենաերաժշտական տոնն՝ այս տարի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Միջոցառումը կունենա մի քանի գոտիներ`
1. Երաժշտական գոտի
2. Գաստրո գոտի
3. Հանգստի գոտի
KAMI Music Club-ի գլխավորությամբ երաժշտական գոտում ինչպես միշտ հնչելու է կենդանի երաժշտություն՝ սիրված ու ճանաչված երգիչների, բենդերի կատարմամբ:
Փառատոնային ամբողջ տրամադրությունը գաստրո գոտով կապահովի ԷվենտՏուրա ընկերությունը։ Համտեսի համար կլինեն և՛ սննդի և՛ խմիչքի տաղավարներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տեղական և միջազգային խոհանոց։ Այցելուները կհամտեսեն իրենց նախընտրած սնունդն ու խմիչքները գեղեցիկ գեղարվեստական լուսավորության ներքո և բարձրորակ երաժշտության ուղեկցությամբ։
Դե իսկ հանգստի գոտում պարելուց հոգնած կարող եք վայելել Ձեր սիրելի կոկտեյլը և լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ։
Միջոցառման մուտքն ազատ է։
Տեղում կլինեն վաճառքի կետեր, որտեղ վաճառվելու է հատուկ հուշանվեր-փաթեթ՝ հյուրասիրության կտրոնով։ Այցելուն, ձեռք բերելով այդ փաթեթը, հնարավորություն կստանա ցանկացած 1 խմիչքի տաղավարից ստանալ անվճար 1 բաժակ խմիչք՝ ըստ իր ընտրության։ Համտեսման փաթեթն իր մեջ ներառում է`
- բրենդավորված կտորե պատյան
- 1 բրենդավորված բաժակ
- 6հ․ քարտ՝ ալկոհոլային խմիչքներից օգտվելու համար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ։ Ունենալու ենք հայտնի հյուր հրավիրված արտերկրից․․․
Հանդիպման վայր՝
Շառլ Ազնավուրի անվան հրապարակ (Երևան, Աբովյան փողոց՝ Պուշկին-Թումանյան խաչմերուկ)
Ամսաթիվ՝ Սեպտեմբերի 10, 16:00 – 24:00
The event is organized by KAMI Music Club and jointly with the organizer of the " Yerevan Wine Days " EventToura.
The most known annual musical festival will be celebrated this year at Charles Aznavour Square for the sixth consecutive year.
The event will have several zones`
1. Music area
2. Gastro zone
3. Recreation area
As usual, favorite and well-known singers and bands will perform live music in the area managed by Kami Music Club.
The EventToura firm will supply the entire joyful atmosphere together with the gastronomy area. Additionally, there will be kiosks offering alcoholic drinks, cocktails, as well as local and international cuisine, for sample. Under stunning artistic lighting and top-notch music, guests can sample their favorite foods and beverages.
When you're done dancing in the recreation area, you can relax with pals while sipping on your favorite cocktail.
Admission to the event is free.
On-site points of sale will provide a special keepsake package that includes a coupon for a treat. By purchasing this package, the visitor will be able to receive 1 free drink and 1 glass of any beverage from any pavilion. The sampling package contains:
- Branded fabric cover
- 1 branded cup
-6 cards for drinking alcoholic beverages
Attention We will have a famous guest invited from abroad․․․
Meeting place
Charles Aznavour Square (Yerevan, Abovyan Street, Pushkin-Tumanyan intersection)
Date:September 10, 16:00 – 24:00