Gouroo Wine Club
Գինու ակումբը նոր գիտելիքներով և նոր տպավորություններով լի հանդիպումեր են Анна Варламова-ի հետ, որոնց ընթացքում կխոսենք գինու և ուտեստների ճիշտ համադրության մասին:
Աննա Վառլամովան գինու մասնագիտացված էքսպերտ է, ունի բազմաթիվ միջազգային վկայականներ, ռուսական սոմելիերի ասոցիացիայի անդամ, WSET 2 մակարդակի միջազգային հավաստագիր։
Յուրաքանչյուր հանդիպմանը կքննարկենք առանձին թեմա, որի շրջանակում կհամտեսենք տարբեր գինիներ,կսովորենք տարբերել դրանց հատկությունները, հասկանալ գինու ոճերը, ճիշտ կարդալ պիտակները և այլն:
Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր գինի պետք է պատշաճ կերպով համադրվի սննդի հետ: Հետևաբար, մենք հատուկ ուշադրություն կդարձնենք մեր ակումբում Food Pairing –ին, գինու համային յուրահատկություններին և դրա հետ մատուցվող ճաշատեսակների համադրությանը: Մենք յուրաքանչյուր գինին համտեսելու ենք տարբեր նախուտեստներով և փորձենք հասկանալ համային զգացողությունները:
Գինու ակումբը համախոհների և պարզապես հետաքրքիր մարդկանց հետ հաճելի երեկո է և նոր խորացված գիտելիքներ ու գաստրոնոմիկ հաճույք ստանալու միջոց:
Ակումբում հաղորդակցվելու լեզուն ռուսերենն է:
Անհրաժեշտության դեպքում կթարգմանենք հայերեն կամ անգլերեն։
Մասնակցության վճարը տարբեր է՝ կախված հանդիպման թեմայից, համտեսվող գինիներիցև ուտեստներից։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: