Չինական թռչող լապտերների փառատոն›2019 / Chinese lantern festival 2019
Հարգելի մասնակիցներ առաջին անգամ Հայաստանում ‹‹Գաբրիելյան դիզայն ստուդիան›› իրականացնում է ‹‹Չինական թռչող լապտերների փառատոն››՝ Աբովյան համայնքում, որի առաքելությունն է ուրախ ժամանցի ապահովումը Երևանի մերձակա քաղաքներում։
Խորհրդավոր և գեղեցիկ չինական լապտերների տոնը նշվում է ամեն տարի։ Տոնը ունի հին արմատներ և թվագրվում է 15-րդ դարին։ Սա տոն է, երբ մարդիկ թռչող լապտերներ են արձակում՝ լուսավորելով գիշերային երկինքը։ Մեր նպատակն է միավորել մարդկանց և երջանկության պահեր նվիրել Հայաստանին։
Միջոցառման շրջանակներում լինելու են պատվավոր հյուրեր, Չինաստանի մշակույթը ներկայացնող բեմականացումներ, ժամանակակից երաժշտություն և վերջապես բոլորի կողմից սպասված թռչող լապտերների արձակում։
Ի դեպ, լինելու է հատուկ Photo zone` ‹‹Գաբրիելյան դիզայն ստուդիայի›› կողմից, որտեղ դուք կարող եք ԱՆՎՃԱՐ նկարվել։
Միջոցառման ծրագիրը և ժամանակացույցը
Նոյեմբերի 23
15։00 Տաղավարների բացում
15։00-19։00 Փաթեթների տրամադրում
18։00-19։30 Միջոցառման պաշտոնական բացում, հյուրերի ելույթ, չինական շոու ծրագիր
19։30-20։00 Թռչող լապտերների արձակում
20։00 Երաժշտական ‹‹հրավառություն›› (Party)
Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է, հասցրեք գնել ձերը։
Մասնակցի փաթեթը իր մեջ ներառում է՝
Լապտեր
Լուսային թևնոց
Կրակայրիչ
Չինական հյուրասիրություն
Անակնկալ
Միջոցառմանն աջակցում է Աբովյանի համայնքապետարանը։
14 ՏԱՐԵԿԱՆԸ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Տոմսի արժեքն է մինչ նոյեմբերի 15-ը՝ 4500 դրամ
Տոմսի արժեքն է մինչ նոյեմբերի 22-ը 5500 դրամ
Տոմսի արժեքն է միջոցառման օրը՝ 6500 դրամ
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.:
2022 միստերիա հիստերիա
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը 1500-ից 8000 դրամ, տևողությունը 1 ժամ 20 րոպե