Midsommar Screening & Discussion at BŪRO
«Արևադարձ». տարվա ամենավառ հորորը. դիտում-քննարկում
ԱՄՆ, Շվեդիա, Հունգարիա, 2019, 18+
Ֆիլմի ցուցադրման լեզուն՝ ռուսերեն
Տոմսի արժեքը՝ 1800 դրամ (Ներառում է հատուկ հյուրասիրություն)
Գրանցման համար՝ https://forms.gle/cVM6J1hPpEinwm43A
Ռեժիսոր Արի Ասթերի «Արևադարձ» ֆիլմը տարվա ամենաամբիցիոզ, տարօրինակ, ամենավառ և ինքնատիպ հորոր ֆիլմերից մեկն է։ Վիզուալ և կատարողական առումներով ռեժիսորի մոտ հաջողվել է ստեղծել լարված և միաժամանակ գեղագիտական պատմություն, որի նախաբանը սկսվում է ձմեռային Նյու Յորքից՝ զույգի անհաջող սիրային հարաբերություններից և կես տարի անց տեղափոխվում Սկանդինավիա՝ արտաքին աշխարհից կտրված և ինքնավար հասարակություն, որտեղ ամռան կեսին օրերը չեն մթնում։ Արդյունքում ֆիլմ-սարսափի գրեթե ամբողջ գործողությունները տեղի են ունենում արևի լույսի ներքո՝ լի կանաչ դաշտերով, աուտենտիկ ճերմակ հանդարձանքներով և նրբագեղ ծաղկեպսակներով։
Ամռան արևադարձի օրը՝ Midsommar Շվեդիայում բառացի նշանակում է ամռան կես, բայց փաստացի ներկայացնում է իրենից հին ազգային տոն, որը այս կամ այն կերպ առկա է և նշվում է բոլոր մշակույթներում։
«Արևադարձի» հերոսները Նյու Յորքում ապրող մարդաբանության ֆակուլտետի ուսանողներ են, որոնք, իրենց շվեդ ընկերոջ առաջարկով, ուղևորվում են Շվեդիա՝ Արևադարձի օրը նշելու։ Սակայն իրենց՝ միամտորեն պատկերացրած անմեղ «հիփի կոմունան» վերածում է զբոսաշրջիկները կյանքը արևաշատ և «հին ազգային ավանդույթներով լի» սարսափի։