Ջոն Գրինի ՛՛Ալյասկայի որոնումներում՛՛ բեսթսելերի շնորհանդես-համերգ
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը դեկտեմբերի 20-ին, ժամը 18:30 սիրով հրավիրում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ #1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը հայերեն թարգմանության շնորհանդեսին: Գիրքը թարգմանել է տաղանդավոր երգչուհի Աննա Դանիելյանը: Գրքի շնորհանդեսը կուղեկցվի Աննա Դանիելյանի համերգով, որի ընթացքում նրան կնվագակցի կիթառահար Արտյոմ Դադունցը:
«Ալյասկայի որոնումներում» բեսթսելերի մասին
Տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին բառերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ ասած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, ով տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան վերաբերյալ մտորումների մեջ…
Տոմսի արժեքը 3900 դրամ՝ ներառյալ նվեր-գիրքը:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am-ից՝ +374 60 276000:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: