«Դալի և Պիկասո» ցուցահանդես
ԸՆԴԱՄԵՆԸ 4 ՕՐ ‼️
Ուրախ ենք տեղեկացնել, որ վաղը՝ օգոստոսի 20-ին, Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը:
Այն դիտելու հնարավորություն կունենաք ընդամենը 4 օր:
Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը, պատկերասրահի այցելության ժամերը կսահմանվեն 11:00 - 20:30:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:
Սիրով սպասում ենք…
