Դասական
Բացօթյա համերգ | ԿԵԱԿ համերգաշրջանի բացում
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տալիս է 2020-2021 թթ․
համերգաշրջանի մեկնարկն ինքնատիպ բացօթյա համերգով։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20։30 բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի
անվան կամերային երաժշտության տան այգում համերգով հանդես կգան
Երևանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական
ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը՝ գեղարվեստական
ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան
Համերգի ծրագրում՝ հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս,
Էդգար Հովհաննիսյան։
Դասական երաժշտության քաղցը հագեցնենք միասին։
Համերգի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր
կանոնները։
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
