SlackLife Fest Armenia 2021
Արդեն ավադույթ դարձած նմանատիպը չունեցող «SlackLife Armenia» փառատոնը այս տարի ևս կկազմակերպի Step Slackliners Armenia ակումբը իր աջակից ակումբենրի հետ համատեղ:
Մայիսի 15-ին և 16-ին, Դժոխքի ձորում՝ շրջապատված գեղեցիկ բուսականությամբ և ժայռերով, Ձեզ սպասվում են անմոռանալի տպավորություններ և վառ զգացողություններ։
SlackLife Armenia փառատոնի ընթացքում Դուք կունենաք հնարավորություն փորձելու`
- Ժայռամագլցում
- Slackline
- Highline
- Rope jumping
- Ակրո յոգա
- Յոգա
- Space net
- DJ
Եթե սկսնակ եք, մեր անձնակազմը Ձեզ կսովորեցի այս սպորտաձևերի նրբությունները, իսկ ավելի փորձառուներին կուղղորդի ավելի բարդ ուղիների մոտ։
Ինչպես նաև լինելու է՝
-Վրանային ճամբար
-Խարույկ
- Բազում շոու ծրագրեր, հետաքրքիր ու ուրախ հյուրեր
Փառատոնի մասնակցության տոմսերը շուտով հասնելի կլինեն Tomsarhk.am-ում՝ արժեքը - 3000դրամ, ինչպես նաև կարող եք ձեռք բերել տեղում՝ արժեքը - 5000 դրամ:
• Ինչպե՞ս է օգտագործվելու այդ գումարը․
Գումարը անհրաժեշտ է կազմակերպչական ծախսերը հոգալու համար՝ դրանք են․
-աղբահանություն
-սանհանգույց պատրաստում,
-գույքի վարձակալություն և այլն
• Ինչի՞ կարիք կունենաք միջոցառման ընթացքում․
- Վերցրեք Ձեզ հետ Ձեր սնունդը և ջուրը,
- Գիշերելու համար ձեզ անհրաժեշտ է քնապարկ, կարիմատ և վրան (կամ մեքենա ։) )
- Վերցրեք նաև տաք ու հարմարավետ հագուստ, Դժոխքում երեկոյան ցուրտ է լինում։
- Ժայռամագլցումով զբաղվելու համար վերցրեք Ձեզ հետ սպորտային հարմարավետ հագուստ։ Մենք Ձեզ կտրամադրենք` ապահովման ամրագոտի և սաղավարտ:
- Եթե պլանավորում եք փորձել Slackline, ապա վերցրեք ձեզ հետ հարմարավետ սպորտային հագուստ ու հարթ տակացուներով սպորտային կոշիկներ։
• Ինչպե՞ս հասնել Դժոխքի ձոր։
- Մենք կկազկամերպենք Ձեր երկկողմանի ուղևորափոխադրումը՝ հավելյալ 3000 դրամ արժեքով, գրանցվելու համար զանգահարել - 060 276000
- Եթե ցանկանում եք ինքնուրույն գալ, ապա կարող եք գալ Եղեգնաձոր կամ Վայք գնացող երթուղայիններով (շարժվում են 1-ին մասի շրջանածև խաչմերուկի մոտից) կամ սեփական մեքենայով, հեծանիվով մինչև Զանգակատուն՝ չհասած աղբյուրի մոտ, այդտեղից ոտքով իջնել աջ՝ դեպի Դժոխքի ձոր՝ հետևելով նշաններին։ Եթե օգնության կամ մանրամասն ինֆորմացիայի կարիք եք զգում, կարող եք զանգահարել կամ գրել մեզ։
-Եթե պլանավորում եք այցելել գիշերակացով, բայց չունեք վրան և քնապարկ, կարող եք վարձակալել (անձնագրի պատճեով)
Եվ վերջում, Խնդրում և Պահանջում ենք բոլոր մասնակիցներին պատասխանատո՛ւ լինել բնության նկատմամբ, չաղտոտե՛լ, չփչացնե՛լ տարածքը և հետևել կազմակերպիչների խնդրանք-հրահանգներին։
Արդեն անհամբեր սպասու՞մ եք մայիսի 15-16-ին։ Մենք էլ սպասում ենք քեզ հյուրընկալել մեր փառատոնին ։)
Սիրով, Step Slackliners Armenia թիմ
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
.. ՍԵՐ..
ԵԹԿՊԻ ուսումնական թատրոն (Թատերական ինստիտուտ)
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ:
Սև, դառը շոկոլադ
Բոհեմ թատրոն (Գրողների միության շենք)
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման: