Walking In Jazzy Yerevan | Զբոսանք Ջազային Երևանով
Հայ ջազը 83 տարեկան է!!!
Ապրիլի 1-ը Հայաստանի պետական ջազ նվագախմբի, հետևաբար՝ նաև հայ ջազի ծնունդն է:
Ուլիխանյան ջազ ակումբը և Արմսթրոնգ պրոդաքշնը ներկայացնում են հայկական ջազի 83 ամյակին նվրված երաժշտական հուշ-երեկո:
Ծրագրում ընդգրկված է ջազային համերգ ջազի կարկառուն ներկայացուցիչների մասնակցությամբ, հայ ջազարվեստի պատմությանը նվիրված զրույց և «Զբոսանք ջազային Երևանով» խորագիրը կրող նախագծի (հեղինակ, երաժշտագետ (ջազագետ) Ռիմա Տիգրանյան) ցուցադրությունը:
Համերգի հատուկ հյուրերն են արդեն հայ ջազի լեգենդները, ինչպես նաև միջին և նոր սերնդի վառ ներկայացուցիչները, այդ թվում՝ Մարտին Վարդազարյան, Լևոն Մալխասյան, Վահագն Հայրապետյան, Արթուր Իսպիրյան, Արման Մնացականյան, Անուշ Բադալյան և Արմեն Պուչինյան:
Համերգին իր մասնակցությունը կունենա «Arm.Strong Dixie» նվագախումբը: երաժաշտական ղեկավարն է Դեյվ Գյոդակյանը:
«Walking In Jazzy Yerevan» նագախգիծն իրենից ներկայացնում է հին ու նոր սերնդի երևանցիների հիշողություններում ամրապնդված բոլոր ժամանակներում Երևանի սիրված ջազային վայրերի (այգիներ, սրճարաններ, ակումբներ և այլն) ժամանակագրական և պատմական տեղադրումը Երևանի քարտեզում:
«Երևանը ջազ է լսում» բոլորիս հայտնի և հարազատ արտահայտությունը, սակայն ո՞ր ժամանակներից է լսում և ի՞նչ վայրերում և ի՞նչ մարդկանց շնորհիվ: Այս հարցերի պատասխանները կնհչեն ապրիլի 1-ին, Ուլիխանյան ջազ ակումբում, ժամը՝ 20:30-ին:
Entrance fee 5000 AMD
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: