Yervand Margaryan & Nara Arakelyan Jazz Group
2019 թ-ին լույս տեսավ հնգյակի «True gene» ձայնասկավառակը, որը հիմնականում հայ երաժիշտների, այդ թվում՝ Կոմիտասի, Սայաթ Նովայի ստեղծագործությունների ջազային մեկնաբանումներն են (գործիքային մշակումները կատարել է դաշնակահար Նառա Առաքելյանը):
Երվանդ Մարգարյան, շեփորահար, հայտնի, հեղինակավոր «Taylor Trumpets» բրենդը ներկայացնող երաժիշտ, ով ներկայանում է թե՛ ջազային և թե՛ դասական ժանրերում: Հանդես է եկել մի շարք հեղինակավոր բեմերում, հեղինակավոր նվագախմբերի և երաժիշտների հետ, այդ թվում՝ Միշել Լեգրանի, Իգոր Բութմանի, Չարլզ Դեվիսի, Զեյդ Նասսերի, Արտո Թունջբոյաջյանի և շատ այլոց հետ:
Հայ լսարանին հայտնի է որպես Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար, ինչպես նաև հայտնի դաշնակահար՝ Նառա Առաքելյանի հետ համատեղ ստեղծած «Con Alma» երաժշտական խմբերից:
Ի դեպ, հաջորդ օրը Երվանդ Մարգարյանի ծնունդն է, իսկ ջազմենները «ավանդաբար» իրենց ծնունդը անց են կացնում բեմում!!!
Օգոստոսի 8-ին, ժամը՝ 20:30, Ուլիխանյան ջազ ակումբում տեղի կունենա Երվանդ Մարգարյան և Նառա Առաքելյան ջազ հնգյակի համերգը, սպասվում է հրաշալի երեկո, բաց չթողնեք:
Կազմը՝
Երվանդ Մարգարյան (շեփոր, ֆլյուգերհորն)
Նառա Առաքելյան (դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ)
Համլետ Նալբանդյան (կիթառ)
Սուրեն Զաքարյան (բաս կիթառ)
Արման Մանուկյան (հարվածային գործիքներ)
Տոմսերի արժեքը՝ 3000: