Dave Geodakyan Quintet
Դավիթ Գյոդակյանը հայ ժամանակից երաժշտության վառ անհատականություններից է, ով հանդես է գալիս որպես կոմպոզիտոր, գործիքավորող և կոնտրաբասահար:
Ստեղծագործում է միաժամանակ և՛ դասական և՛ ջազ երաժշտական ուղղություններում, ինչը հնարավորություն է տալիս երաժիշտին դուրս գալ նեղ ժանրային սահմաններից և ավելի լայն, բովանդակալից մոտենալ երաժշտական արվեստի ստեղծագործություններին:
Դեյվ Գյոդակյանի Հնգյակը կներկայացնի վերջինիս հեղինակային ստեղծագործությունները, իր իսկ գործիքավորմամբ:
Դեյվի երաժշտական ներաշխարհին կարող եք ծանոթանալ, այցելելով, Հունվարի 15-ին, ժամը 20:30 Ուլիխանյան ջազ ակումբ:
Կազմը՝
Հայկ Գրիգորյան - Շեփոր
Արեգ Օրդյան - Կիթառ
Արման Փեշտմալջյան - Ստեղնաշար
Դեյվ Գեոդակյան - Բաս
Հարություն Հարությունյան-Հարվածային գործիքներ
Entrance fee 3000AMD