FreeMan Trio
«FreeMan»-ը կիթառահար, կոմպոզիտոր Արամ Վարդանյանի ստեղծած տրիոն է: Տրիոյի կազմում են՝ Գուրգեն և Մովսես Էբեջյան եղբայրները:
Խմբի երկացանկը ներառում է թե՛ Արամի ինքնատիպ ստեղծագործությունները և թե՛ համաշխարհային ջազային ստանդարտներ՝ իրարից շատ տարբեր ոճերի (fusion, acid jazz, crossover, contemporary jazz):
Խմբի գաղափարախոսությունն է, ստեղծագործել ազատ՝ մտքի և երաժշտական ուղղությունների հստակ սահմաններից դուրս:
«FreeMan»-ի ինքնատիպ երաժշտությանը կարող եք ծանոթանալ Հուլիսի 21-ին, ժամը՝ 20:30, Ուլիխանյան ջազ ակումբում:
Կազմը՝
Արամ Վարդանյան (կիթառ)
Գուրգեն Էբեջյան (բաս)
Մովսես Էբեջյան (հարվածային գործիքներ)
Entrance fee 3000amd