Համերգ
Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների
Սեպտեմբերի 9-ին ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում
տեղի կունենա ‹‹Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող
երեխաների›› խորագրով համերգ, որի ամբողջ հասույթն ուղղվելու է
‹‹City Of Smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամին
քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25
տարեկան երիտասարդների բուժումն ապահովելու համար։
Համերգին ելույթ կունենան ‹‹The Beautified project››, ‹‹Լավ էլի››,
‹‹Նեմրա›› ռոք խմբերը։
Տոմսերի արժեքը՝ 3000-10000դր.:
