Edgar Avetisyan Group
Էդգար Ավետիսյանն հայտնի է որպես բաս կիթառահար, այնուհանդերձ ժամանակ առ ժամանակ ներկայացնում է իր իսկ ստեղծագործությունները: Համագործակցել է հայաստանյան մի շարք հեղինակավոր երաժիշտների և երաժշտական խմբերի հետ, այդ թվում՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Art Voices-ի և այլն:
Հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 20:30-ին, Ուլիխանյան ջազ ակումբում, տեղի կունենա Էդգար Ավետիսյան խմբի համերգը:
Այս անգամ կներկայացվի երկար տարիներ իր համեստ և պրոֆեսիոնալ գործունեությունը ծավալող մի երաժիշտի՝ Էդգար Ավետիսյանի հեղինակային ստեղծագործությունները: Էդգարը ստեղծագործում է մոդերն ջազի, ֆանկի, ֆյուժնի ժանրային սահմանագծում:
Կազմը՝
Դանիել Մելքոնյան (շեփոր)
Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)
Արեգ Օրդյան (կիթառ)
Կարեն Մամիկոնյան (ստեղնաշարային գործիքներ)
Էդգար Ավետիսյան (բաս)
Արման Մնացակայնան (հարվածային գործիքներ)
Entrance fee 4000AMD