Ulikhanyan Club's 13th Anniversary Celebration
Ուլիխանյան ջազ ակումբում իրադարձություն է, ակումբը նշում է իր 13-ամյակը: Տարիների ընթացքում այն դարձել է սիրելի թե՛ ջազասերների համար և թե՛ երաժիշտների:
Այս ակումբում ձևավորվել և իրենց առաջին քայլերն են արել այժմ շատ հայտնի հայ մի շարք ջազային երաժիշտներ:
«Երաժիշտների տուն», «երևանյան ջազի տուն», այսպես են անվանում այս փոքրիկ, բայց բոլոր արվեստասերների համար միշտ բաց վայրը: Հոբելյանական երեկոն ակումբը կնշի սիրված և ինքնատիպ Arm.Strong Dixie-ի և Հայկ Պետրոսյանի հետ: Եթե ջազ, ապա՝ ջեմ սեյշն, եթե ջեմ սեյշն, ապա՝ շաատ հյուրեր: Նվագախումբը հրավիրում է ջեմ սեյշնի, նվագելու, ջազային միջավայրի հետ շփվելու և ակումբի ծնունդը նշելու:
Arm.Strong Dixie-ն ստեղծել է շեփորահար, Arm.Strong Production-ի հիմնադիր Լևոն Այվազյանը, ով փորձել է միավորել մի խումբ տաղանդավոր երաժիշտների մեկ գաղափարի շուրջ: Խումբը տարբերվում է այլ երաժշտական կազմերից իր յուրահատուկ ոճով: Ներկայացնում է նախորդ դարի 30-ականներին մեծ մասսայականություն վայելող դիքսիլենդ ջազային ոճը: Երաժիշտները ներկայացնում են թե՛ ամերկյան, նյու օրլեանյան ստեղծագործություններ և թե՛ հայ երաժշտության սիրված նմուշներ, այդ թվում՝ Ա. Խաչատրյանի, Խ. Ավետիսյանի, Ա. Այվազյանի դիքսի ոճում մշակումներ:
Եթե ցանկանում եք զգալ 30-ականների շունչը, դրական, տաք էներգիա ստանալ և իհարկե, անհնար է չպարել: Այնպես որ, նոյեմբերի 14-ին, ժամը 20:30 այցելեք Ուլիխանյան ջազ ակումբ, վայելելու:
Երաժիշտների կազմը՝
Անուշ Բադալյան (վոկալ)
Մարտին Ուլիխանյան (կլարնետ)
Հայկ Գրիգորյան (շեփոր)
Լևոն Այվազյան (շեփոր)
Կարեն Սարգսյան (տրոմբոն)
Ռաֆայել Պետրոսյան (դաշնամուր)
Դավիթ Կալամդարյան (բանջո)
Դավիթ Գյոդակյան (կոնտրբաս)
Հերբերտ Առուստամյան (հարվածային գործիքներ)
Տոմսերի արժեքը՝ 5000:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: