Կատակերգություն
Կատակամարտ
Ապրիլի 22-ին եւ 23-ին, ՈԶՆԻՆԵՐ-ի, ԽԱԹԱԲԱԼԱԴԱ-ի, ՄԵԱ ԿՈՒԼՊԱ-ի եւ այլ ճանաչված գործերի հեղինակ Վահրամ Սահակյանը կներկայացնի «ԿԱՏԱԿԱՄԱՐՏ» նորագույն կատակերգության պրեմիերան։ Ծիծաղաշատ կատակերգություն՝ մեր օրերի եւ մեր մեր ներկայի մասին, նաեւ այն ամենի մասին, ինչ դուք զգում եք, բայց չեք բարձրաձայնում։
Դերերում Վահրամ Սահակյան, Սերգեյ Գրիգորյան, Էդգար Անդրեասյան եւ այլոք։
Ներկայացումները կկայանան Ճարտարապետների միության դահլիճում(Բաղրամյան 17), ժամը 19։30-ին, իսկ դահլիճը փոքր է եւ տեղերը սահմանափակ։
Տոմսերի արժեքը 5000-ից 8000 դրամ, տեւողությունը՝ 1 ժամ 20 րոպե։
