Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոն / «Հերոսական բալլադ»
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ ներկայացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։
Մարտի 26-ին՝ 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ, որը կրում է «Հերոսական բալլադ» խորագիրը։
Համերգի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի Սիմֆոնիկ պոեմ ստեղծագործության պրեմիերան։
Համերգն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում՝ armsymphony.am
Ծրագրում՝
Տիգրան Համբարյան․ Սիմֆոնիկ պոեմ ռե մինոր, երկ 14
Պրեմիերա
Մարտին Վարդազարյան․ Սիմֆոնիա «Ահեղ մարտերի անմեղ զոհերին»
Առնո Բաբաջանյան․ «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար
Մենակատար՝ Ժան-Պոլ Գասպարյան (դաշնամուր)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Տոմսերի արժեքը՝ 2000-7000դր.:
Concert Program։
“HEROIC BALLADE”
Tigran Hambaryan - Symphonic Poem in D minor, Op.14
Martin Vardazaryan - Symphony "To the innocent victims of horrific battles"
Arno Babajanian - “Heroic Ballade” for piano and orchestra
Soloist: Jean-Paul Gasparian (piano)
Conductor: Sergey Smbatyan
ARMENIAN STATE SYMPHONY ORCHESTRA
Price: 2000-7000AMD.
