‹‹Էնիգմա›› և ‹‹Բեթհովեն›› ժամանակակից պարային ներկայացում
«Վերջին զգայարան» "The last sense"
(Բեթհովեն)
Կոմպոզիտոր՝ Լյուդվիգ վան Բեթհովեն
Երաժշտություն՝ «Լուսնի Սոնատ»
Բեմադրության մեջ ներկայացրել եմ մարդկանց միայնությունը, ովքեր անզգա և անտարբեր ապրում են իրար կողքի, բայց միմյանց չեն տեսնում, չեն լսում, չեն նկատում իրենց շրջապատող աշխարհը։ Եվ երբ բոլոր զգայարանները անզգայանում են, թվում է, թե անտարբեր հուսալքությունը պատել է բոլորին և ամեն ինչ, միանում է "վերջին զգայարանը"։
Ներկայացումը՝ Բալմանուկյան պարային ընկերության
Խորեոգրաֆ՝ Վիկա Մատվեևա
Դաշնակահար՝ Մարգարիտա Ասատրյան
«Էնիգմա»
Ներկայացում կանանց մասի՞ն... դժվար է հստակ ասել. Ավելի ճիշտ, կանացի հոգեբանության պլաստիկ վերարտադրություն, որը մեզ ուղղորդում է դեպի առեղծվածային, բայց միևնույն ժամանակ այդքան հասկանալի կանացի ներաշխարհ։ Հոգսերը, մտածմունքները, զգացմունքները կուտակվում են, խառնվում իրար ու զսպվում։ Հանգել ինչ-որ եզրակացության, թե՞ պարզապես հասկանալ... Իհարկե, ոչ: Այս խորհրդավոր աշխարհը մնում է առեղծված երբեմն հենց կանանց համար։ Այնուամենայնիվ, մենք ուզում ենք ստեղծել հնարավորություն՝ ավելի խորը մտածելու այդ մասին։
Ներկայացումը՝ Բալմանուկյան պարային ընկերության
Խորեոգրաֆ՝ Վալերիա Կասպարովա
Մարտի 20, ժամը 17:00
Մարտի 23, ժամը 19:00
Տոմսերի արժեքը՝ 2000 և 3000դր.:
