Ուրախության բանալի
Ուրախության բանալի
Ներկայացումը սկսվում է «Գտնված երազ» հայտնի մուլտֆիլմի հերոսներ
Չարաճճի աղջիկը անվերջ թափթփում է խաղալիքները, չի լսում պապիկին և
պատահաբար պատռում է հեքիաթի գիրքը՝ չպատկերացնելով, թե այդ փոքրիկ
մանկական չարաճճիությունն ինչ հետևանք կունենա։ Պապիկը շատ է տխրում
դրանից և գնում է քնելու։ Աղջիկը հասկանում է իր սխալը և Պապիկի տխրության
պատճառը։ Նա որոշում է՝ ամեն գնով գտնել իր Պապիկի ուրախությունը․ երազում
է, որ հրաշքով ինչ-որ մեկն օգնի իրեն։ Եվ հանկարծ հայտնվում է Գլխարկագործը,
ով իր կախարդական գլխարկների օգնությամբ ճամփորդում է հեքիաթներում և
օգնում հեքիաթային հերոսներին։ Նա Աղջկան խոստանում է օգնել գտնելու
Պապիկի ուրախությունը՝ ճամփորդելով հեքիաթների աշխարհում, բայց մի
պայմանով․ նրանք իրավունք չունեն խառնվել որևէ հեքիաթի ընթացքին,
Բայց քանի որ Աղջկա ցանկությունը մեծ էր գտնելու Պապիկի ուրախությունն ու
վերականգնելու չարաճճիությունների հետևանքները, անտեսում է հեքիաթի
օրենքները, օգնում է բոլորին և գտնում իր սիրելի Պապիկի ուրախությունը:
Տարիքը 3+
Տոմսերի արժեքը՝ 1000,1500,2000,2500
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: