Երեք գույն.ծիրանագույն
Երեք գույն.ծիրանագույն (16+)
Tree colors:apricot
Три цвета: абрикосовый
(With English and Russian subtitles)
.Հիասքանչ մի երազ էի տեսել։ Երազում աներևակայելի գեղեցիկ մարդիկ պատմում էին իրենց պատմությունները, և ինչ-որ առումով բոլոր այդ
պատմություններն իմ մասին էին։ Հետո պարզվեց, որ բոլորս թատրոնի դահլիճում ենք։ Ներկայացումը չէր սկսվում․ ես նայեցի շուրջս ու հասկացա, որ դերասանները դահլիճում են՝ հանդիսատեսի հետ միասին, և ներկայացման սկիզբն ակնկալելով բոլոր ներկաներն այնպես են միմյանց հետ շփվում, կարծես տարիներերով իրար գիտեն, երկար ժամանակ չեն տեսնվել և հիմա վերջապես հանդիպել են։ Ձայները միաժամանակ էին հնչում, սակայն դա պոլիֆոնիա էր՝ յուրաքանչյուր ձայն առանձին լսելի էր, և բոլոր ձայներն իրար ներդաշնակ էին։ Այնուհետև
լռություն տիրեց, և այդ լռությունից ծնվեց ներկայացումը, որն ինձ ինչ-որ տեղ հիշեցնում էր հայտնի լեհ ռեժիսորի ֆիլմերը, իսկ ռեժիսորի անունը ոչ մի կերպ չէի կարողանում մտաբերել։ Այն, ինչ կատարվում էր բեմում, բարդ էր բառերի մեջ տեղավորվում, հիմնականում այն բաղկացած էր փխրուն, կարծես հախճապակե լռությունից և լույսից, շողշողացող և փոփոխվող գունային գամմայից։ Շատ գեղեցիկ էր․ հագեցած կապույտը, գունատվելով, վերածվում էր սառը, գրեթե թափանցիկ սպիտակի, որը, մռայլվելով, անցնում էր տագնապալից, սպառնալից կարմիրի։ Վերջում, ասես արևը վերջին պահին մտափոխվեր և մայր մտնելու փոխարեն ծագեր, լույսը դարձավ շլացուցիչ վառ, ջերմ ծիրանագույն։
Բեմադրիչ՝ Իլյա Մոշչիսկի
Թարգմանիչ՝ Սաթենիկ Խաչատրյան
Դերերում՝ Գագիկ Մադոյան, Անդրանիկ Միքայելյան, Միշա Հակոբյան, Հարութություն Սարգսյան, Սերգեյ Թովմասյան, Ժաննա Վելիցյան, Մարիա Սեյրանյան, Արմինե Անդրեասյան, Կարինե Ծատուրյան, Զառա Հակոբյան, Աելիտա Գևորգյան, Մերի Մարգարյան, Լուսինե Մանուկյան:
Տոմսեի արժեքը՝ 3000դր.:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: