«ՊԱՏԿԵՐՔ» 360 իմերսիվ շոու
«ՊԱՏԿԵՐՔ» 360 իմերսիվ շոու
Հայ արվեստը 360°-ում՝ միջնադարյան մանրանկարներից և որմնանկարներից մինչև Այվազովսկի և Սարյան։
Ներկայացված են Մատենադարանում պահվող մանրանկարները, Հովհաննես Այվազովսկու, Արշակ Ֆեթվաճեանի, Վարդգես Սուրենյանցի և Մարտիրոս Սարյանի կտավները, որոնք կարող եք դիտել 360 աստիճան
իմերսիվ ներկայացմամբ։
Ներկայացվում է նաև մայրաքաղաք Անիի Հոնենց եկեղեցու եռաչափ 3dվերակազմությունը և հայկական որմնանկարները։
Երաժշտությունը՝ Գրիգոր Գ Պահլավունի (1093 – 1166), Ալան Հովհաննես, Արամ Խաչատրյան։
Գործընկերներ՝ Մատենադարան, Ազգային պատկերասրահ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։
Տեքստը կարդում է Սարգիս Նաջարյանը։
-տևողությունը 25 րոպե
-տոմսի արժեքը 2500 դրամ
- ցուցադրությունը՝ ամեն օր, ժամը 18:30