Դպրոցականի Ֆիլհարմոնիա
Շատ սպասված «ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ» կրթամշակութային ծրագիրը կրկին դռները կբացի բոլոր երեխաների համար
Կարևորելով ՀՀ բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցահասակ երեխաների
✓ մշակութային կյանքին հաղորդակցման,
✓ երեխաների շրջանում դասական երաժշտարվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացման, ինչպես նաև
✓ երաժշտության միջոցով գեղագիտական դաստիարակության անհրաժեշտությունը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը»՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացնում են «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը։
Ապրիլի 19, ժամը՝ 14։00-ին և 16:00 -ին «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր դպրոցականների առջև, ովքեր կարևորում են դասական երաժշտության հետ կենդանի հաղորդակցումը, ցանկանում են բացահայտել նվագախմբային սիմֆոնիկ երաժշտության գաղտնիքները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Ռուբեն Ասատրյանը պատրաստ են երեխաների համար ստեղծել այն առանձնահատուկ մթնոլորտը, որտեղ երեխաները կկարողանան լսել, տեսնել, սովորել և իհարկե, վայելել դասական երաժշտություն։
Այս հրաշալի ծրագրի մասնակիցը կարող եք դառնալ` ձեռք բերելով տոմսեր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից։
Ծրագրին կարող են մասնակցել նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցների աշակերտները և ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարության Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի միջոցով:
Տոմսերի արժեքը՝ 1000-8000 դր.:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)