Չարի վերջը
<<Չարի վերջը>>
Մանկական ուրախ, հումորային, պարային ու երաժշտական ներկայացում։
Ներկայացման մեջ չար աղվեսիկը մի փոքր հիմարիկ ու միամիտ է։ Նա այնքան միամիտ է, որ նույնիսկ կկվի ձագն է կարողանում մոլորեցնել։ Հաճախ էլ լսում է իր խորամանկ ընկերուհուն ու փորձանքի մեջ ընկնում, սակայն ներկայացման ընթացքում նրան ուղղվելու հնարավորություն է տրվում։
Ներկայացման կարգախոսն է՝ 100 բարության դիմաց մեկ չարությունը շատ-շատ է։
Բեմադրությունը՝ Սվետլանա Հակոբյանի
Գեղ․ ղեկավար՝ Լյուսի Կարապետյան
Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ։
Տոմսերի արժեքը՝ 1,500-2,000 դրամ: