Փուփուշիկ Ռիքեն
<<Փուփուշիկ Ռիքեն>>
Մանկական շքեղ, երաժշտական ներկայացում։
Ներկայացումը բոլորին հայտնի Շառլ Պերոյի <<Փուփուշիկ Ռիքեն>> հեքիաթի բեմական տարբերակն է։
Երկու հարևան թագավորություններում միաժամանակ ծնվում են ժառանգներ։ Մեկում ծնվում է չափազանց տգեղ, բայց անչափ խելացի արքայազն, մյուսում՝ չափազանց հիմար, բայց չնաշխարհիկ արքայադուստր։
Ամբողջ ներկայացման մեջ խոսվում է արտաքին և ներքին գեղեցկության մասին։ Ներկայացումն ուսումնադաստիարակչական է։
Ներկայացման կարգախոսն է՝ ՀՈԳՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԿԱՐևՈՐ Է։
Բեմադրությունը՝ Սվետլանա Հակոբյանի
Գեղ․ Ղեկավար՝ Լյուսի Կարապետյան
Մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ։
Տոմսերի արժեքը՝ 1,500-2,000 դրամ: