Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը
Հուլիսի 20-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի թանգարանի հյուրընկալ համերգասրահում գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգան երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ` թավջութակահար Դավիդ Եժով-Յավրումյանը և դաշնակահար Դենիս Միլլերը: Դավիդը
երիտասարդ թավջութակահարների ներկայացուցիչ է։ Բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Բելգիայում և այլուր։ Դենիսը աշխարհահռչակ ռուսական դաշնամուրային ներկայացուցիչ է։ Մի շարք միջազգայի հեղինակավոր մրցույթների
մրցանակակից, համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում կհնչեն՝
Ս. Ռախմանինով – Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, op.19
(1901)
Դ. Շոստակովիչ – Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար op.40
(1934)
Ս. Պրոկոֆև - Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար op.119
(1949)
Հանդիսատեսը ընդմիջմանը հնարավորություն կունենա ծանոթանալու նաև Տուն-թանգարանի ցուցադրությանը:
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ:
------------------
On July 20, at 19:00 you are invited to enjoy chamber music. A unique program will be performed for you by young talented musicians cellist David
Yezhov-Yavrumyan & pianist Denis Miller. David Yezhov-Yavrumyan is a bright representative of the younger generation of cellists, a laureate of many prestigious international competitions. He successfully toured Russia, Germany, France, Austria, Hungary, Slovakia, Belgium, etc.
Denis is a representative of the world-famous Russian piano school. He is a laureate of several International music competitions, and also made a lot of performances in many countries & Concert Halls.
Program:
S.Rakhmaninovv – Sonata for cello and piano op.19 (1901)
D.Shostakovich - Sonatav for cello and piano op.40 (1934)
S.Prokofiev – Sonatav for cello and piano op.119 (1949)
The guests will be able to get acquainted with the permanent exhibition of
the Museum during the intermission.
Ticket price - 3000AMD.