Armenian showcase
SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային փառատոնի Հայկական պարադիտումը միավորում է Հայաստանում և Սփյուռքում գործող պարուսույցներին։
Այս տարի Հայկական պարադիտման շրջանակում կցուցադրվեն ութ հայ պարուսույցների աշխատանքները։
⠀
Էդիտա Հովհաննիսյան
ԵՐԿՈՒ ՁԱՅՆ, ՉՈՐՍ ՄԱՐՄԻՆ
⠀
Site-specific պերֆորմանս Համազգային թատրոնի ճեմասրահում, որը կնոջ և տղամարդու զրույցի թարգմանությունն է պարի լեզվով։
⠀
Տևողությունը՝ 15 րոպե
⠀
Կոստա Կարակաշյան (Բուլղարիա)
ԻՐԵՐԻ ԽԱՂԸ
⠀
Կինոպար մարդկային մարմնի և կենցաղային առարկաների փոխազդեցության մասին
⠀
Տևողությունը՝ 3 րոպե
⠀
Սուսաննա Հակոբյան
ՇԱՐԱԿԱՆ
⠀
Ժամանակակից պարը՝ 11-13 տարեկան պատանիների կատարմամբ։
⠀
Տևողությունը՝ 3 րոպե
⠀
Թագուհի Մարկոսյան
ԻՆՎԵՐՍԻԱ
⠀
Պատմություն տղամարդու մասին, ով իր պարտականությունները բարդում է կնոջ ուսերին, և կնոջ, ով ընդունում է այդ դերը։
⠀
Տևողությունը՝ 8 րոպե
⠀
Արշավիր Մուրադյան
PT № 1/8
⠀
Անակնկալ՝ SUMMEET-ին ամենահաճախը մասնակցող հայ պարուսույցի կողմից։
⠀
Տևողությունը՝ 7 րոպե
⠀
Կոստա Կարակաշյան (Բուլղարիա)
ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՆ
⠀
Կինոպար ինքնության ձևավորման և իրական ես-ը գտնելու ցանկության մասին։
⠀
Տևողությունը՝ 3 րոպե
⠀
Միլենա Այվազյան
ԽԱՂԱՂ ՈՒԺԸ
⠀
Մանրապատում ուժի, բայց միևնույն ժամանակ՝ խաղաղության մասին։
⠀
Տևողությունը՝ 7 րոպե
⠀
Մարգարիտա Սարգսյան
ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ
⠀
Յուրաքանչյուրս հսկայական շղթայի օղակ է, և նույնիսկ ամենափոքր շարժումը կարող է փոխել դրա ուղղությունն ու ռիթմը․․․
⠀
Տևողությունը՝ 12 րոպե
⠀
Հայկուհի Ստեփանյան
ԹԱԳՈՒՀՈՒ ԳԱՄԲԻՏԸ
⠀
Ներկայացում իրականության և շախմատի մասին, ուր սովորական զինվորը կարող է դառնալ Թագուհի...
⠀
Տևողությունը՝ 10 րոպե
⠀
Կոստա Կարակաշյան (Բուլղարիա)
ՀԱՅԱՑՔ ԵԶՐԻՑ
⠀
Կինոպար վեց մարդու մասին, ովքեր պարի միջոցով ուսումնասիրում են իրենց փոխհարաբերություններն ու տեղն անասելի գեղեցիկ երկրում։
Տևողությունը՝ 28 րոպե
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ: