ՈՒրախության օրեր
Ռեժիսոր՝ Ստեֆան Բրոնշվեյգ
Հոկտեմբերի 22, ժ․ 20:00 ՕԴԵՈՆ - Եվրոպայի թատրոն Առնե Լյուգրե ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում
Ռեժիսոր՝ Ստեֆան Բրոնշվեյգ
Դերերում՝ Վիրջինի Կոլեմին, Սեսիլ Կուստիյակ, Ալեքսանդր Պալու, Պյեղիք Պլատյե, Լամյա Ռեգրագուի Մուզիո, Կլոե Ղեժոն, Գրեգուար Դաշնակյան, Ժան-Ֆիլիպ Վիդալ
Նորվեգացի գրող Առնե Լյուգրեն խոսում է մեր բազմաբնույթ հարաբերությունների մասին՝ ընտանիք, ընկերություն, սեր: Նրա լակոնիկ դրամատուրգիան ունի խաղային, միշտ անսպասելի գրելաոճ՝ յուրաքանչյուրիս կյանքի հակասություններն ու խորությունն ի ցույց դնելու համար: Ներկայացման հերոսների պատմությունները միաձուլվում են, համընկնում և արձագանքում միմյանց։ Յուրաքանչյուրս ունենք անցյալ, որի ստվերը հաճախ սավառնում է մեր գլխավերևում։ Արդյո՞ք պետք է ամեն գնով պահպանենք կապը, թե բաժանումները նույնպես կարող են փրկություն դառնալ: Արդյո՞ք ուրախ լինելու ցանկությունն ի զորու կլինի հաղթել անցյալի ուրվականին, որ ստվերում է ներկան։
Տոմսերի արժեքը ՝ 6000-25000 դրամ:
