Մեզ ծանոթ-անծանոթ Աննան («Հովեր» երգչախումբ)
Մեզ ծանոթ-անծանոթ Աննան («Հովեր» երգչախումբ)
Մարտի 25-ին՝ ժամը 19։00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի
կունենա «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախմբի՝ «Մեզ ծանոթ-
անծանոթ Աննան» խորագրով Հովհաննիսյան):
«Աննայի խմբերգային երաժշտությունը «Հովեր» պետական կամերային
երգչախմբի ծրագրերի զարդն է։ Այն հեշտ ընկալելի չի եղել։ Կարծում եմ՝
պատճառն այն չէ, որ այն բարդ է, այլ այն, որ այնտեղ ամեն բան մեզ
ծանոթ ու մեր պատվերով չէ, այլ իր առաջարկով, իսկ մենք միշտ չէ, որ
բաց ու պատրաստ ենք առաջարկների։
Հինավուրց շերտերից մինչև մերօրյա ամենածանոթ զգացումներ,
երևակայության տարերքին տրվելու, աչքի առաջ կառույցներ հունցող ու
ռիթմիկ սարթությունից բերկրանք պարգևող Աննայի երաժշտությունը
ինքնանպատակ լցոնված շարադրանք չունի, միշտ հնարամիտ է,
իներցիաներից դուրս, վառվռուն ու խելացի, այսինքն՝ տաղանդավոր։
Իր հայրենի եզերքը սիրող ու նրա հետ միշտ անհաշտ, աղոթքում իր
սփոփանքը գտնող մեր Աննայի հետ դեռ երկար ենք խոսելու»։
Սոնա Հովհաննիսյան
Տոմսերի արժեքը՝ 1500 - 3000 ՀՀ դրամ
