Թատրոն
Պույ պույ մկնիկ
Պույ-Պույ մկնիկը» Մանկական, երաժշտական ներկայացում՝ մեկ գործողությամբ։ Հնդստան անունով մի երկրում, ուր ապրում էին՝ մկնիկը, մորեխը, մացառախոզը, թիթեռներն ու կապիկները իսկական վեճ-պատերազմ է սկսվում, քանի որ ամեն մեկն իր մասին էր մտածում՝ անտեսելով դիմացիններին։ Երաժշտական, գունավոր, ուրախ եւ ուսուցողական ներկայացումը պատմում է այն մասին, թե ինչպես մկնիկը եւ իր ընկերները մի լավ դաս ստացան և հասկացան, որ պետք է համբերատար լինել ու հարգել դիմացինի կարծիքը։ Նրանք հասկացան նաև, որ միայն միասնականության ու սիրո շնորհիվ կարող են հաղթահարել դժվարություններն ու ապրեն խաղաղ։ Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Ռիմա Հովեյան Նկարիչ ՝ Հակոբ Հակոբյան
Երաժշտությունը ՝ Սերգեյ Հովհաննիսյանի
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
