Ճնճղուկ Էդիթ Պիաֆը
Էդիթ Պիաֆ՝ ոգեղեն Արտիստ, որը անցնելով անասելի փորձությունների միջով երբեք չդադարեց մինչև վերջ հավատով ապրել և մեզ փոխանցել ապրելու և կյանքը սիրելու անսպառ զգացմունքներ: Լեգենդար կին,ով իր կյանքը ապրեց 100 տոկոս սպառումով ու ոչ մի բանի համար չափսոսեց։
Դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 19:00-ին «Գոյ» թատրոնում նշում ենք Շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆի ծննդյան օրը՝ նրա երգերով և էկրանավորմամբ:
«Ճնճղուկ Էդիթը»՝ ըստ Նինա Մազուրի «Ես եմ Էդիթ Պիաֆը» պիեսի:
էդիթ Պիաֆի կերպարում՝ ՀՀ Վաստակավոր դերասանուհի Կարինե Ջանջուղազյան: Բեմադրության հեղինակ՝ Աննա Բայաթյան: Երաժշտական ձևավորում՝ Նարեկ Բարսեղյան Նկարիչ՝ Սեակն Բաղդասարյան Նկարչի օգնական՝ Լիանա Ասատրյան Թարգմանությունը՝ Կարինե Խոդիկյան Ձգեստի ձևավորում՝ Գայանե Սարիբեկյան Էդիթ Պիաֆի երգերով և էկրանավորմամբ:
Տոմսերի արժեքը` 3000 դրամ
Տևողությունը 1ժամ 15 րոպե
Հասցեն՝ Գրիգոր Լուսավորիչ 6