Համերգ
Saturnus live in Yerevan-2024
Zhesht Events-ը ուրախ է հայտարարել Դանիական մելոդիկ դում/դեթ մեթալի հսկաների վերադարձը Հայաստան։ 2023-ին Saturnus-ը թողարկեց երկար սպասված The Storm Within ձայնասկավառակը, և գալիք 2+ ժամանոց ելույթի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ունկնդրել նոր գլուխգործոցներ թե այդ ալբոմից և թե հին սիրված ստեղծագործություններ Saturnus-ի արդեն 30 տարվա ռեպերտուարից։ Համերգը կբացի տեղական նորաստեղծ Stepaside խումբը, որ ձեզ կհրամցնի իր սլաջ դում մեթալի ֆիրմային միքսը։
Տեղը՝ Պոլիգրաֆ ակումբ (Կորյուն 19ա)
Օրը՝ Հունվարի 14
Դռները՝ 19:00
Սկիզբը՝ 20:00
Տոմսերի գները ստորև՝
Կանուխ ծիտիկ՝ (սահմանափակ քանակ) 8.000 դր.
Դախ կաքավ՝ (մինչև հունվարի 8-ը) 10.000 դր
Սատկած բվեճ՝ (սկսած հունվարի 8-ից և դռան մոտ (միայն կանխիկ)) 12.000 դր