Ամուսնական փոքրիկ ոճիրներ
ՊՐԵՄԻԵՐԱ
Փետրվարի 20-ին | Ժամը՝ 20:00
Էրիկ Էմանուել Շմիտ
<<ԱՄՈւՍՆԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ՈՃԻՐՆԵՐ>>
Երբ ամուսինների հարաբերություններում տեղ է գտնում բռնությունը, կարևոր չէ, թե ով այն կիրականացնի...
Նուրբ հումորով եվ խորը դրամայով լի այս պիեսը կառուցված է բացառապես երկու կերպարների՝ հիվանդանոցից տուն վերադարձած Ժիլի և նրա կնոջ՝ Լիզայի երկխոսության վրա:
Հավերժական վեճն այն մասին, թե ինչ է ընտանիքն ու սերը տղամարդու և կնոջ համար, և ինչպես համատեղել այս երկու ըմբռնումները, այնքան կարևոր է դառնում հերոսների համար, որ նրանցից յուրաքանչյուրը որոշում է ծայրահեղության գնալ...
Ռեժիսոր` Թագուհի Դանիել յան
Դերասաններ՝ Քրիստինա Սիմոնյան,
Միշա Հակոբյան
Կենդանի երաժշտություն` Հրանտ Շիրինյան
Թատրոնի մուտքը՝ Պուշկին փողոցից (Սախարովի հրապարակ, Պուշկին 2/ 2-րդ հարկ)։
Բաբելոնի թատրոնի առանձնահատկություններից է BABYLON BAR-ը:
Ներկայացման ընթացքում կարող եք վայելել ձեր նախընտրած ըմպելիքը:
.Պատվիրեք տոմսերը նախապես առցանց սկսած 3000 դրամից
. Տոմսերը խիստ սահմանափակ են
