Ara Azaryan At Takri
SOLD OUT
Մարտի 16-ին, հրավիրում ենք Ձեզ երիտասարդ, բայց արդեն բազմաթիվ հանդիսատեսի կողմից ճանաչված և սիրված կիթառահար Արա Ազարյանի, կանանց միամսյակին նվիրված, պարային ռիթմերով լի, գեղեցիկ համերգային երեկոյին, որի ընթացքում կհնչեն բոլորիդ կողմից սիրված բազում ստեղծագործություններ և համաշխարհային հիթեր:
Երեկոյին կմասնակցեն նաև ջութակահար Վարդան Օրուլյանը, երգչուհի Սիրուշո Գասպարյանը և երգիչներ Geoge-ն ու Մովսես Մովսիսյանը:
Եվ, ուշադրություն. բոլոր ներկաներին, ովքեր ծնվել են մարտի 16-ին, սպասվում են հատուկ նվերներ և գեղեցիկ անակնկալներ: Սիրով սպասում ենք Ձեզ:
Տոմսերի արժեքը՝ 3000,4000 և 5000 դրամ։
Յուրաքանչյուր սեղանի տոմսերը վաճառվում են, բացառապես, ըստ սեղանին նշված քանակի։
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
