Համադան նահանգի մշակույթի օրեր Երևան քաղաքում
Իրանական ավանդական մշակույթի, սովորույթների ու ծեսերի հետ
հայաստանյան հանրությանը ծանոթացնելու նպատակով՝ Համադանի
արվեստագետների խումբը Հայաստանում կայանալիք շրջագայության ծրագրի
շրջանակներում Երևանի մշակութային կենտրոններում հանդես կգա մի շարք
հետաքրքիր միջոցառումներով։ Շրջագայության ծրագիրը բաղկացած է երկու
մասից, որը ներկայացնում ենք ստորև․
Ձեռագործ արվեստի ու արհեստի աշխատանքների ցուցահանդես
Հաշվի առնելով ձեռագործ արվեստի ու արհեստի ոլորտում Համադան նահանգի
բացառիկ կարողությունները՝ փետրվարի 7-ից մինչև փետրվարի 16-ը, 2024թ․
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում կանցկացվի ձեռագործ իրերի
ցուցահանդես, որտեղ կներկայացվեն աշխատանքներ արվետի ու արհեստի
հետևյալ ճյուղերից՝
-
Կողովագործություն
-
Խեցեգործություն
-
Ակնագործություն
-
Կաշեգործություն
-
Գորգագործություն
Ցուցահանդեսը բաց կլինի ժամը 10։00-ից մինչեւ 18։00-ը։
*Տաղավարում կներկայացվեն նաև հուշանվերներ Համադան նահանգից։
Իրանական ավանդական երաժշտություն
Ավանդական երաժշտական կատարումներով հանդես կգա Համադան նահանգի
մշակույթի և իսլամական առաջնորդության գլխավոր վարչության կողմից
ներկայացված «Ային» երաժշտական համույթը։
Կատարումը կկարողանաք վայելել փետրվարի 7-ին, ժամը 15։00-ին Երևանի
Կապույտ մզկիթում փետրվարի 7-ին, ժամը 15։00-ին։ Սիրով սպասում ենք ձեզ։
Մուտքն ազատ է։
