Մկների Ժողովը
<<Մկների Ժողովը>>
Մանկական, հումորային, երաժշտական, պարային և ինտերակտիվ ներկայացում։
Դեպքերը ծավալվում են Անթառամ տատիկի մառանում։ Մկստանի մկներն օգտվում են մառանի բարիքներից այնքան ժամանակ, մինչև որ ահռելի կատուն բացահայտում է մառանի տեղը։ Նրանք ժողով են հայտարարում, որպեսզի խելք խելքի տան և կատվից ազատվելու հնարը գտնեն։ Մկներին հյուր են գալիս չինացի, ռուս և անգլիացի մկները, որոնք ևս մասնակցում են ժողովին։
Դաստիարակչական ներկայացման կարգախոսն է՝ Չկան հավերժ թշնամիներ կամ բարեկամներ, կան համընկնող շահեր։
Հենց այդ կարգախոսով առաջնորդվելով էլ լուծվում է մկների բնաջնջման հարցը։
Ներկայացումը համեմված է ժողովրդական առածներով, ասացվածքներով և դարձվածքներով։
Ներկայացումը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 13:00-ին։
Սիրով սպասում ենք