Violin Music Night At Takri
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսի վերադարձ չի իրականացվում
Հրավիրում ենք հրաշալի երեկո անցկացնել ջերմ միջավայրում` մոգական ջութակի գեղեցիկ ու անկրկնելի հնչյունների ներքո.
Հայաստանի լավագույն ջութակահարներից մեկը` Արսեն Անդրիասյանը, ողջ երեկոյի ընթացքում, կներկայացնի բոլորիդ կողմից ամենասիրված ու ճանաչված ստեղծագործությունները` երևանյան ֆոլկ, հայկական կոմպոզիտորական ստեղծագործություններ, յուրահատուկ մշակմամբ էստրադային և դասական ստեղծագործություններ, համշխարհային ամենաճանաչված գործերը...Մի խոսքով` լավագույնը` լիրիկականից մինչև անդադար պարի հրավիրող։ Բարձր տրամադրությունն ու հրաշալի մթնոլորտը երաշխավորված են։
Իմաստավորե՜ք Ձեր ժամանցը քաղաքային մի վայրում, որտեղ միշտ սիրով սպասում են Ձեզ...
Տոմսերի արժեքը՝ 2,000 - 3,000 դրամ
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։
Կազմակերպիչ Կամբիս ՍՊԸ
