Աստղերու հավատքով
Վիգեն Հովսեփյան
«Աստղերու հավատքով»
/ներկայացումը արևմտահայերեն է/
Դերերում՝
Տաթև Ղազարյան
Նարեկ Բաղդասարյան
Միլենա Ղազարյան
Հարություն Սարգսյան
Անդրանիկ Միքայելյան
Պոետի ներաշխարհը՝ զգայուն, տրոփող, շշուկներով ու ստվերներով լի... Ու լի երազանքներով, որոնք սպասում են...
Սպասում են...
Սպասում են լարված, ցավագին...
Համակ սպասում է…
Այդ աշխարհը բացում է իր դռները մեր առաջ, և այն լի է ապրումներով, կարոտով, հավատքով, հուշերով՝ պատերազմի, սիրո, մոր խրատների, հայրենիքի...
Ամեն հուշ իր վառ գույն-հետքն է թողնում պոետի հոգում՝ ծովի կապույտը, արյան կարմիրը, գրչի թանաքագույնը, խալու թելերի գույնզգույնը...
Բայց այդ ողջ ներկապնակը հիմա խտացել է ու դարձել համատարած սպասում...
Երազանքի սպասում…
Ներկայացումը առիթ է լսելու արևմտահայերեն խոսքի երաժշտությունը:
Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի
Բեմանկարչությունը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Ժանր՝ պոետիկ ներկայացում
Տևողություն՝ 60 րոպե
Տարիք՝ 16+
Տոմսերի արժեքը՝ 3000 - 7000 դրամ։
Կազմակերպիչ՝ Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն ՊՈԱԿ
